«ՈՒկրաինայում իրավիճակը մնում է անկայուն և վտանգավոր: Այդ պատճառով ԵԱՀԿ դիտորդները պետք է հնարավորինս շուտ սկսեն իրենց աշխատանքը»,- Reuters-ին ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Եվրամիությունը հրապարակել է տասներկու ռուս քաղաքացիների և Ղրիմի բնակիչների լրացուցիչ ցուցակը, որոնց նկատմամբ պետք է կիրառվեն պատժամիջոցներ: Նրանց մեջ են մտնում քաղաքացիական անձինք և զինվորական ղեկավարներ:
«Կանադան նախկինի պես մտադիր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել այն մարդկանց հնարավորությունների սահմանափակման համար, ովքեր պատասխանատու են ՈՒկրաինայի ինքնիշխանության խախտման համար», -ասել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը:
Մոլդովայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Աննա Գուցուն հայտարարել է, թե երկրի` ԱՊՀ-ին անդամակցությունը ոչ մի օգտակար բան չի տվել, այդ պատճառով Մոլդովան «այնտեղ անելիք չունի»:
Կրեմլի ագրեսիվ պահվածքը կանխելու համար ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանին մեկուսացնեն տնտեսապես: Այս մասին հայտարարել է «ՈՒդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն՝ Բրյուսելում:
Մարտի 24-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի Մահթումկուլի-Ֆրագիի 290-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսը, որին կհաջորդի հռչակավոր թուրքմեն բանաստեղծի ստեղծագործությունների ժողովածուի՝ հայերեն երրորդ հրատարակության շնորհանդեսը:
«Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները միջազգային անծանոթ հեռախոսահամարներից ստանում են SMS հաղորդագրություններ, որոնք «սպամ» հաղորդագրություններ են: Ղարաբաղ Տելեկոմը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ խնդրելով չպատասխանել և չկատարել զանգեր նմանատիպ հեռախոսահամարներին:
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստաընկերության «Web Ծիրան» 3-րդ առցանց կինոփառատոնի հաղթողները:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...